Մանկական ստոմատոլոգիա Արտաշատում. առողջ ժպիտ՝ առանց վախի
Եթե փնտրում եք մանկական ստոմատոլոգ Արտաշատում, Diente Dental Clinic-ում Ձեր փոքրիկին սպասում է փորձառու թիմ, ջերմ և խաղային միջավայր, անվճար խորհրդատվություն և անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխայի նկատմամբ։

Մանկական ստոմատոլոգիա Արտաշատում. առողջ ժպիտ՝ առանց վախի
Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան ստոմատոլոգի այցից հետո տուն վերադառնա ոչ թե արցունքներով, այլ ժպիտով։ Սակայն շատ փոքրիկներ առաջին այցից առաջ վախենում են, անհանգստանում կամ հրաժարվում են նույնիսկ նստել ստոմատոլոգիական աթոռին։
Հենց այդ պատճառով մանկական ստոմատոլոգիան պահանջում է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև համբերություն, հոգատարություն և երեխայի հետ ճիշտ հաղորդակցվելու կարողություն։
Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գործող Diente Dental Clinic-ում, մեծահասակների ստոմատոլոգիայից բացի, գործում է նաև մանկական ստոմատոլոգիայի բաժանմունք, որի աշխատանքին արդեն հասցրել են վստահել հազարավոր ծնողներ։
Մեզ համար ամենակարևորը երեխայի վստահությունն է
Յուրաքանչյուր երեխա տարբեր է։ Մեկը հետաքրքրությամբ ուսումնասիրում է նոր միջավայրը, մյուսը վախենում է նույնիսկ բացել բերանը։ Այդ պատճառով մենք երբեք չենք աշխատում նույն մոտեցմամբ բոլոր երեխաների հետ։ Մեր մանկական ստոմատոլոգը և ամբողջ թիմը նախ փորձում են ընկերանալ փոքրիկի հետ, հասկանալ նրա զգացողությունները և միայն հետո անցնել զննմանը կամ բուժմանը։ Շատ երեխաներ, որոնք առաջին այցին վախենում էին նույնիսկ նստել աթոռին, մի քանի հանդիպումից հետո արդեն ինքնուրույն և վստահ մտնում են բուժասենյակ։ Սա մեր աշխատանքի ամենամեծ գնահատականներից մեկն է։
Մեր կլինիկա հաճախ դիմում են ծնողներ, որոնց երեխաներին ցուցվել է բուժում ընդհանուր անզգայացմամբ։ Իհարկե, կան դեպքեր, երբ ընդհանուր անզգայացումն իսկապես բժշկական ցուցում ունի։ Սակայն լինում են նաև իրավիճակներ, երբ երեխայի հետ ճիշտ հաղորդակցվելու, վստահության մթնոլորտ ստեղծելու և փուլային աշխատանքի շնորհիվ հնարավոր է բուժումն իրականացնել առանց ընդհանուր անզգայացման։ Մեր թիմին հաջողվել է ավարտին հասցնել բազմաթիվ նման բուժումներ։
Բազմաթիվ երեխաներ ոչ միայն ստացել են անհրաժեշտ բուժումը, այլև հաղթահարել են իրենց վախը և այսօր առանց անհանգստության այցելում են ստոմատոլոգին։
Երեխայի հարմարավետությունն առաջնային է
Նույնիսկ ամենապարզ միջամտությունը երեխայի համար կարող է անհանգստություն առաջացնել, եթե նա վախենում է ցավից։ Այդ պատճառով կաթնատամի հեռացման ժամանակ մենք նախ օգտագործում ենք հատուկ մակերեսային անզգայացնող գել, որը թմրեցնում է լնդի հատվածը։ Դրանից հետո կատարվում է տեղային անզգայացումը, և երեխան ներարկման պահին նույնիսկ չի զգում ծակոցի անհարմարությունը։ Մեր նպատակն այն է, որ յուրաքանչյուր միջամտություն հնարավորինս անցնի հանգիստ, անվտանգ և երեխայի համար հարմարավետ պայմաններում։
Առաջին այցը կարող է լինել պարզապես ծանոթություն
Մենք համոզված ենք, որ առաջին այցը պարտադիր չէ, որ բուժման համար լինի։ Շատ դեպքերում այն կարող է լինել պարզապես երեխայի և բժշկի առաջին հանդիպումը։ Փոքրիկը կարող է խաղալ, նկարել, շրջել կլինիկայում, ծանոթանալ բժշկին, տեսնել ստոմատոլոգիական գործիքները և հասկանալ, որ այստեղ իրեն ոչ ոք չի շտապեցնելու։
Եթե ցանկանում եք ավելի մանրամասն իմանալ, թե ինչպես է անցնում երեխայի առաջին այցը մանկական ստոմատոլոգի մոտ և ինչու է այն կարևոր, խորհուրդ ենք տալիս կարդալ նաև մեր հոդվածը «Երեխային ե՞րբ առաջին անգամ տանել մանկական ստոմատոլոգի. այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնող»։
Մանկական ստոմատոլոգիական ծառայություններ Diente Dental Clinic-ում
Մեր մանկական ստոմատոլոգիայի բաժանմունքում իրականացվում են.
• կանխարգելիչ զննումներ,
• անվճար խորհրդատվություն և ռենտգեն հետազոտություն,
• կաթնատամների բուժում,
• կաթնատամների հեռացում,
• տեղի պահպանիչների պատրաստում և տեղադրում,
• ֆտորապատում,
• մասնագիտական մաքրում,
• կծվածքի վաղ ախտորոշում,
• օրթոդոնտիկ ապարատների կիրառում երեխաների համար,
• մանկական ստոմատոլոգիական համալիր բուժում։
Անվճար խորհրդատվություն և ռենտգեն հետազոտություն
Երեխաների մեծ մասի մոտ ստոմատոլոգիական խնդիրները վաղ փուլերում որևէ գանգատ չեն առաջացնում։ Հենց այդ պատճառով կանխարգելիչ զննումները կարևոր դեր ունեն։ Diente Dental Clinic-ում գործում է անվճար խորհրդատվություն և ռենտգեն հետազոտություն, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին հայտնաբերել խնդիրները և սկսել բուժումը, երբ այն առավել հեշտ և արդյունավետ է։
Մենք հոգ ենք տանում ոչ միայն առողջ ատամների, այլև այն մասին, որ յուրաքանչյուր երեխա մեր կլինիկայից հեռանա ավելի վստահ, ավելի հանգիստ և հաջորդ այցին վերադառնա առանց վախի։
✅ Անվճար խորհրդատվություն
✅ Անվճար ռենտգեն հետազոտություն
📞 055 665 488
📍 Արտաշատ, Օգոստոսի 23, 75/3
Instagram՝ @diente_dentalclinic
Facebook՝ Diente Dental Clinic